Կեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվել

StarNews-ի տեղեկություններով ամերիկաբնակ սիրված երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն կեսգիշերին հրատապ կերպով Մեքսիկայից Երևան է տեղափոխվել և ենթարկվել սրտի անոթների ստենտավորման:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`ռեփերի մոտ եղել է սրտի ուժեղ ցավ և ծակոցներ: 

Հիվանդանոցում պարզ է դարձել, որ ռեփերի սրտի անոթներն 90 տոկոսով փակ վիճակում են եղել:  Այս պահին վերջինս գտնվում է Աստղիկ բժշկական կենտրոնում, վիճակը կայուն է:

StarNews-ը փորձեց կապ հաստատել Սուպեր Սաքոյի հետ, ում հեռախոսահամարը անհասանելի էր:

Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում նրան:

Այլ մանրամասներ`ավելի ուշ