Երեկ StarNews-ը հայտնել է, որ դերասանուհի Եվա Բաղդասարյանի ամուսնու`Էդգարի ծննդյան տարեդարձն է: Այս օրը կրկնակի տոն էր նրանց համար, զույգը խնջույք էր կազմակերպել ու պարզել սպասվող բալիկի սեռը: Եվան ամուսնուն որդի կպարգևի, ինչի առթիվ երջանիկ է և´ապագա մայրիկը, և´ ապագա հայրիկը:
Խնջույքին ներկա էին մի շարք բլոգերներ, դե իսկ հյուրերի ցանկում էր նաև դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով ապագա մայրիկի հետ հերթական խորհրդանշական լուսանկարն է հրապարակել: