Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի և Ինգայի առաջնեկը:
Ինգան Ալեքսանյանների ընտանիքին դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ գործարարի մայրիկի`Աստղիկի: Ինգան և փոքրիկն իրենց լավ են զգում:
Նշենք, որ ի տարբերություն ընտանիքի աղջիկների, ովքեր երեխաներին լույս աշխարհ են բերում ԱՄՆ-ում, Ալեքսանյանների հարսն ու նորածին փոքրիկը Հայաստանում են:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի դուստրերից ավագը ևս կրում է տատիկի անունը:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն: