Անդրե՞,թե՞ Անի… Նրանցից ո՞վ կմեղադրվի և կդատապարտվի

Join Telegram
  • Apr 26, 2025

Վերջին շրջանում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի բաժանման թեման էր: StarNews-ը դեռ նախորդ տարեվերջին էր նկատել, որ զույգը հեռացրել է համատեղ լուսանկարները, նրանք դադարել էին միմյանց հետևել նաև Ինստագրամում: Փորձեցինք 2 կողմից ճշտել ինֆորմացիայի ճշտգրիտ լինելը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան:

Փոխարենը զույգը`մեկը մյուսին հերթ չտալով, հրապարակված սթորիների միջոցով հաստատում էին`ինչ որ բան այն չէ: Անդրեն անդադար իր կատարումներով հրապարակումներ էր անում`անդարձ կորուստի, բաժանման և չներվելու մասին, իսկ Անին էլ ակնարկում էր`երգիչը խղճահարություն է ստեղծում:

Այս ամենը հասավ նրան, որ շաբաթներ առաջ Անին սկանդալային հրապարակում արեց`չնշելով Անդրեի անունը, բայց բացահայտ ակնարկելով, որ բռնության զոհ է դարձել: Այդ հրապարակումից շատերը եզրակացրին, որ Անին անհիմն մեղադրում է Անդրեին, շատերն էլ քննադատեցին երգչին`կեղծ ժպիտների և կնոջը բռնանալու համար: Մարդիկ մեկ մեղադրում են Անդրեին, մեկ Անիին`հանրային մարդուն անձնականի պատճառով վարկաբեկելու համար:

Թե ով կմեղադրվի, ում մոտ կմնա զույգի 1.5 տարեկան փոքրիկը, դժվար է ասել, սակայն մի բան է հայտնի` Գլխավոր դատախազությունը Անի Օհանյանի գրառման դեպքը ուղարկել է ՀՀ ոստիկանություն ստուգումներ իրականացնելու համար:Դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Մեկնաբանություն

Որոնում