Hayat Project-ն այս օրերին մեկնել է համերգային շրջագայության: Նրանք ողջ թիմով են և նրանց հետ է նաև դերասանուհի Լիանա Վանոյանը: Հումորի պակաս չունեցող երաժշտական խմբի մեկնումը Ֆրանկֆուրտ առանց «միջադեպերի» չի անցել: Հենց Ֆրանկֆուրտի օդանավակայանում թիմի երգչուհուն`Նարե Հովհաննիսյանին, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ընկերների հետ դուրս գալ:
Դե իսկ ստեղծված իրավիճակն էլ թիմը հերթական անգամ հումորով է ներկայացրել`նշելով, որ Նարեի մայրիկը դստեր ճամպրուկում գերեզմանի քար, Գեղարդի քար է դրել, ինչի արդյունքում է խնդիր է առաջացել: Դե իսկ խմբի մեկ այլ անդամ դեպքը «կապել է» Նարեի ճամպրուկում եղած առանց դմակ գառան հետ:
Առաջարկում ենք դիտել հումորային հրապարակումը: