Դերասան Դավիթ Աֆրիկյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է: Իրար հաջորդող գլխավոր դերեր, տեսահոլովակների նկարահանումներ և այլ համագործակցություններ։ Այս ամենից հետո Դավիթը անսպասելիորեն դադար վերցրեց։
Հետո արդեն դերասանի անձնական կյանքն էր հանրության ուշադրության կենտրոնում։ 1 տարի առաջ Դերասանը իր սոցիալական էջերում հայտնեց, որ սիրելի ունի։
StarNews-ը հանդես եկավ բացառիկ տեղեկությամբ, որ Դավիթի սիրելին Ամերիկաբնակ Լինդա Տեր -Պետրոսյանն է, ով մեծ Թենիսի մարզիչ է։
Դավիթն ու Լինդան ամիսներ առաջ ամուսնացան ու հիմա դերասանը կնոջ հետ ապրում է ԱՄՆ-ում։
Զույգը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ հաճախ իրար սեր են խոստովանում և ջերմ հրապարակումներով կիսվում։
Այսօր, սակայն, Դավիթի հրապարակումը մի փոքր տարբերվում է: Բանն այն է, որ նրա կինը հիվանդանոցում է։
Ավելի ուշ StarNews-ը մանրամասներ կներկայացնի Լինդայի առողջական վիճակի մասին։