«Իմունիտետ»-ի տաղավարում երգչուհի Լիլիթ Կարապետյանն էր։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Լիլիթ Կարապետյանը խոսեց որդու`Կարենի մասին.
«Մինչ 10տարեկանը եղել են շատ-շատ բարդություններ, որը նորմալ է, երբ մեծացնում է մայրը, տատիկը։ Տանը երկու կին և տղա երեխա, բայց փառք Աստծո չի ունեցել թույլ կողմեր, անվախ է, որից ես միշտ վախեցել եմ։ Մեզ մոտ անցումային շրջանն ավելի հարթ է անցնում։ Մեզ թվում է լինելու է հրաշալի դաշնակահար։ Երկու կողմից էլ թե՛ իմ, թե՛ հոր, երաժիշտները շատ են, մանավանդ`դաշնակահարները»։
Ինչպես՞ է տղան տանում այն միտքը, որ մայրը 90-ականների Հայաստանի սեքս սիմվոլն է եղել.
«Նա շատ ժամանակակից մտածելակերպի երեխա է, նորմալ է տանում։ Տարիներ առաջ, երբ էլի տենց մի բան էին գրել, կարդացել էր, եկավ ասեց` «սենց-սենց բան էին քեզ համար գրել»։ Ասեցի` «հաաա, դու էլ ես կարդացել»: Մեկ էլ ասեց՝ «բայց գիտե՞ս էդ ինչա նշանակում, միշտ, մամ ջան, սիրուն աղջիկներին ու ովքեր կանացի են, ասում են`«սեքսի»,դու էլ որ հայտն ես եղել քեզ ճանաչել են սիմվոլ են ասել՝սեքս-սիմվոլ»։
Խոսեց նաև ներկայիս արտաքին միջամտությունների մասին.
«Հիմա սարքածը շատ ա։ Ես դեմ չեմ եղել էտ ամեն ինչին։ Ինձ վրա եմ վերցնում, ինձ դուր չի եկել, չի եկել և գնացել եմ շուրթերս եմ լցրել, կամ ինչ-որ բաներ եմ արել։ Իմ կյանքն է, ես եմ որոշում, բայց այդ ամենը պետք է լինի չափի մեջ։ Մեր ազգի մեջ չափի զգացումը չկա»։