Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցությամբ նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար։
Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ շատերը Մարիամին հետևում են գեղեցիկ ու ոճային ֆոտոշարքերի և հրապարակումների համար։
Ինչպես և այլ հայտնիների դեպքում, այս պարագայում ևս, Մարիամ Ալեքսանյանի անձնական կյանք էլ հետաքրքիր է և քննարկված։ Մարիամն այն հայտնիներից է, ով անկեղծորեն պատմում է իր անձնական կյանքի մասին, դերասանուհին ինստագրամյան հարթակում նաև կիսվում է մտերիմ մարդկանց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններով։ Երեկ դերասանուհին հրապարակել էր իր համար հարազատ մարդկանց նշանադրության արարողությունից լուսանկար՝ շնորհավորելով նրանց։