Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
Հասմիկը իր էջի ակտիվությունն առավել ապահովեց իր նշանադրությամբ, ապա հարսանիքով և երեխայի ծննդով:
Դերասանուհին հիմնականում կիսվում է ուրախ իրադարձություններով:
Այս անգամ Հասմիկը ուրախությամբ է ներկայացրել ամուսնու անակնկալը`այն է բարձրախոս:
Մինչ դերասանուհին ոգևորությամբ իր հետևորդների հետ բացում էր տուփը, նրա ուրախությունը փոխարինվեց հիասթափությամբ, քանի որ ամուսինը սխալմամբ այլ հեռախոսի մոդելին համապատասխան բարձրախոս է գնել: