Ինչու է Արմեն Մարությանի թոռնուհին որդու բոլոր ամսականներն առանց ամուսնու նշում. զույգը բաժանվե՞լ է

Join Telegram
  • Apr 26, 2025

Սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։ Անժելան հանրությանը առավել ճանաչելի դարձավ իր շքեղ հարսանիքից հետո, իսկ ամիսներ առաջ ծնվեց Անժելայի որդին, ում նա տվել է Հարություն անունը։

Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք  շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։

Հերթական անգամ երեկ Անժելան լուսանկարներ է հրապարակել որդու 10 ամսականի հավաքույթից։  Ամիսներ շարունակ Անժելան այս օրը նշում է իր տատիկի և պապիկի հետ։

StarNews-ի աչքից չի վրիպել, որ սիրված դերասանների թոռնուհին դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել, ավելին՝ նա հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ զույգը միգուցե ամուսնալուծվել է։  Այս առիթով փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հաղորդագրությանը:

Հավելենք նաև, որ Անժելան ամուսնացել էր 2022 թվականին։ Նա և ամուսինը համարվում էին ինստագրամյան ամենահամահունչ զույգերից մեկը։ 

Մեկնաբանություն

Որոնում