Արկադի Դումիկյանը այսօր հայկական երգարվեստի ամենասիրված և պահանջված արտիստներից մեկն է, նրա համերգները աշխարհի յուրաքանչյուր անկյունում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։
Ցանկացած համերգի ժամանակ Դումիկյանը անպայման կատարում է իր մայրիկին՝ Ինգա Դումիկյանին նվիրված երգը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նրան։
Երգիչը բազմիցս խոսել է այն մասին, թե ինչ դժվարությամբ է մայրը պահել և մեծացրել իրեն և եղբորը՝ Արիկին։ Արկադին ինքն էլ վաղ հասակից կատարել է ամենատարբեր տեսակի աշխատանքներ՝ մայրիկի հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար։
Այս օրերին երգիչը մայրիկի, կնոջ ու երեխաների հետ Հայաստանում է: Նրանք միասին այցելում են տեսարժան վայրեր, լուսանկարվում ու այդ լուսանկարներով կիսվում համացանցում:
Ներկայացնում ենք երգչի և ընտանիքի, հարազատների մասնակցությամբ լուսանկարներ: