Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Զույգը եկե՞լ է ներքուստ այն մտքին,որ պատրաստ է ծնող դառնալ։Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ.
«Հիմա իմ գլխավոր նպատակնա,որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ ,բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ, այդ ժամանակ էլ կլինի։Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է,բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը, ու պետք է սպասել»։
Քրիստինան ևս խոսեց.
«Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, էդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ։ Ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվումա էս թեմայի շուրջ Գևը ավելիա սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում։ Երբ տեսնում եմ տխուրա, հասկանում եմ` որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում, մինչև խոսացնում եմ հոգիս հելնում ա։ Ամեն դեպքում` առանց երեխա չենք լինելու»։