Որ հայտնի բլոգերն է «Եվրատեսիլ 2025»-ի ներկայացուցիչ ՊԱՐԳ-ի կինը, ինչ լուսանկարներ է նա հրապարակում

«Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան ներկայացուցիչ ՊԱՐԳ-ի մասին համացանցում առավել տեղեկություններ ստացվեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց, ապա մրցույթում հաղթելուց հետո:
Վաղը արդեն ՊԱՐԳ-ը կներկայացնի Հայաստանը Շվեդիայում կայանալիք միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում:
Նշենք, որ ՊԱՐԳ-ը երգչի բեմական անունն է, իսկ իրական անունը Պարգև է, ազգանունը` Վարդանյան։ ՊԱՐԳ-ը ծնունդով Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղից է: Երգիչն ամուսնացած է։ Ամիսներ առաջ է ՊԱՐԳ-ն ամուսնացել: Նրա կինն արցախցի է`Նանա Վարդանյանն, ով բլոգեր է և համացանցում բավականին հայտնի է:
Ներկայացնում ենք երգչի կնոջ լուսանկարները, որոնք նա հրապարակում է ինստագրամյան էջում: