Քրիստինա Եղոյանի 2 դուստրերի շքեղ ատամհատիկը. տեսեք`ինչ են դառնալու փոքրիկները

  • Oct 30, 2023

Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:

ԱՄՆ-ը տեղափոխված  դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:

Քրիստինան դեռ օրեր առաջ հայտնել էր, որ ավագ դստեր`Լեայի ատամհատիկը երեխայի հիվանդ լինելու պատճառով հետաձգվել է, և այդպես էլ չի ստացվել այն իրականացնել: Այդ պատճառով դերասանուհին հիմա որոշել է իրականացնել 2 քույրերինը միասին:

Եվ ահա նա շքեղ տոնի է վերածել այդ օրը: Պարզվում է Լեյան ընտրել է լուսանկարչի, իսկ Լյուսին դիզայների մասնագիտություն:

Հավելենք, որ ավելի վաղ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ավելի վաղ ինստագրամյան իր էջում հրապարակել էր փոքրիկի հետ համատեղ տեսանյութ դստեր հետ, որին կից գրել էր.

«Այս անմարդկային դարում, երբ ատում ենք աշխարի անարդարությունն ու կեղծիքը միակ բանը, որ մեզ ուժ էտալիս ապրելու, չխելագարվելու այս ամենից ՝երեխաներն են, իրենց հետ մենք ուրիշ ենք, իրենք մեզ ապրելու ուժ են տալիս, իրենց հետ մենք ժպտում ենք, ապրում ենք թեկուզ վիրավոր հոգով, բայց ապրում ենք»:

Մեկնաբանություն

Որոնում