Ձեր գովազդն այստեղ

Սխալ նյութեր են հրապարակում`արատավորելով իմ բարի համբավը. Էրիկը`Արա և Ալիկ Ավետիսյանների հարցազրույցի մասին

  • Mar 06, 2025

Երգիչ Էրիկն իր ինստագրամյան էջում խոսել է հերթական ադրբեջանական հարձակման մասին, որն իրականացվել է իր Յութուբյան էջի վրա: Նա նաև ակնարկել է օրերս Արա և Ալիկ Ավետիսյանների տված հարցազրույցը:

Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր:

«Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ՝ նշելով, որ դրանք էլ են ադրբեջանական, և իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։

Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած , իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս !

Ցավոք չեմ կարող չնշել։

Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար ՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ, Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը։

Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ ՝ կարևոր պայքարում»:

Մեկնաբանություն

Որոնում