Հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկի`Սևակ Ամրոյանի կինն իր ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, սակայն ոչ միշտ են դրանք լինում Սևակի մասնակցությամբ:
Քրիստինան երբեմն ցույց է տալիս իր սուրճից, համեղ սննդից կադրեր, ինչպես նաև երբեմն էլ կիսվում է փոքրիկի հետ զբոսանքի կադրերով, որոնք, սակայն, դեռևս «փակ» են: Սևակի կինը դեռ ցույց չի տվել իր փոքրիկի դեմքը:
Այսօր Վալենտինի օրվա առթիվ բազմաթիվ են սիրառատ հրապարակումներն ինստագրամում:
Սևակն ու կինը ևս տոնի կողքով անտարբեր չանցան: Նրանց հրապարակումներում երևում է երգչի անակնկալ ծաղկեփունջը կնոջը, ինչպես նաև զույգի սիրառատ գրկախառնությունն ու համբույրը: