Ինքնավստահությունս չի թողնում խանդեմ, բայց ինքն ինձ խանդումա… Լևոն Մկրտչյանի սիրելին`Հենրի-Անգելինա զույգի և սիրելիի խանդի մասին

Join Telegram
  • Apr 01, 2025

Ամալյան Հովհաննիսյանի հեղինակային «LIFEROOM» հաղորդման «ՍԷՐ» շարքում հյուրընկալվել էին դերասան  Լևոն Մկրտչյանը և իր սիրելին`դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով` Լևոնը նշեց.

«Մի բան հետ էր պահում` ներքին  զգացողություն։ Չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի հատ ժամանակահատված ա եղել, հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էդ ոլորտի, էդ մասնագիտության  մարդկանց հետ մի տեղում»։

Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը՝իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի- Անգելինա զույգը. խանդում է, արդյո՞ք Էվան.

«Իմ դեպքում նորմալա։ Մի քանի հանգամանքա նպաստում չխանդելուն։ Ես առհասարակ խանդոտ չեմ, և ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ, և երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդումա, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև էսօր չի նայել, որովհետև խանդումա»։

Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով` ասաց.

«Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը, միանշանակ գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր։ Ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչ վերաբերվումա իմ կնոջը` լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ,որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում էդ մարդուն, որ իրա կողքով անցնումա։ Ես որպես տղամարդ նայում եմ, որ եթե ինքը իմ կնոջ կողքինա՝ իմ թշնամինա»։

Մեկնաբանություն

Որոնում