Որքան էլ հայ հայտնիների գործունեությունը հետաքրքրում է հանրությանը, միևնույն է` նրանց անձնական կյանքի փոփոխությունները միանգամից քննարկվում են, հատկապես երբ հարցը վերաբերում է մայրանալուն։
StarNews.am-ը անդրադառնում է այս տարվա հայ հայտնի մայրիկներին։
Նախորդ տարեվերջին երգչուհի Լիլուն անակնալի բերեց իր երկրպագուներին՝ հայտնելով, որ սպասում է իր երրորդ երեխային։ Ընտանիքը մեծ շուքով կազմակերպեց նաև Gender Party-ն ու պարզվեց որ Լիլուն դուստր է ունենալու։ Հունիսի 12-ին լույս աշխարհ եկավ Լիլուի և Արկադիի դուստրը, ում զույգը տվեց Էվա անունը։ Երգչուհին արդեն հասցրել է ինստագրամյան իր հետևորդներին ցույց տալ անուշիկ դստերը։
Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան իր էջում։ Արաքսյան և ամուսինը համատեղ հոլովակներ հաճախ են տեղադրում, իսկ դրանցից մեկը շատ կարևոր դարձավ, քանի որ հենց այդպես Արաքսյան հայտնեց, որ սպասում է իր առաջնեկին։Զույգի դուստրը ծնվեց Հոկտեմբերի 13-ին։Այդ մասին Արաքսյան հայտնեց իր ինստագրամյան էջում։ Նա հրապարակել էր հուզիչ հոլովակ ու նաև գրառում արել. «Սա իմ կյանքի լավագույն օրն է»,-գրել էր Արաքսյան։
Դերասանուհին և նրա ամուսինը դստերը անվանել են Արև։ Անվան ընտրությունն արված էր վաղուց, Արաքսյան մեկ անգամ նշել էր, որ տարիներ շարունակ իր սիրելի անունն է եղել Արև անունը, դե իսկ սիրելի անունն այսուհետ ամեն օր կհնչի դերասանուհու տանը։
Պարուհի Մարիա Չանդիրյանը, հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ։
նախորդ ամռանն պարուհին ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։Զույգն իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է, որտեղ էլ հայտնել էր որ մայիսի 14 ծնվել է իրենց առաջնեկը։
Մարիան դուստր է ունեցել, ում անվանակոչել են Բիայնա:
«Բարի գալուստ, իմ թագուհի, շնորհակալ եմ Աստծուն`քեզ համար »,- գրել էր պարուհու ամուսինը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի աշխատանքային գործունեությունն ու անձնական կյանքը շատ երկար է քննարկվել։
Վերջին կարևոր իրադարձությունը Վիկ Դարչինյանի և նրա կնոջ` պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանի կյանքում այն էր, որ ծնվեց նրանց երկրորդ որդին։ Զույգը որդուն անվանել է Բեկ։
Ջավահիրը այս ամիսների ընթացքում ցույց չի տալիս որդուն, հավանաբար նա դա կանի Բեկի առաջին տարեդարձի ժամանակ։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը հայկական շոու բիզնեսի ամենահանգիստ երգչուհիներից մեկն է, ոչ աչքի չի ընկնում իր բաց հրապարակումներով, ոչ էլ սկանդալներով: Ամիսներ առաջ երգչուհու կյանքում մեծ իրադարձություն եղավ, ծնվեց նրա որդին։
Այդ մասին երգչուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում։ Նա գեղեցիկ լուսանկար էր հրապարակել, որտեղ փոքրիկն էր:
«10.11.23, ծնվեց մեր ձագուկը»,- գրել էր Անուշիկը: Նշենք որ Անուշիկը որդուն տվել է Արեն անունը։
Հոկտեմբերի 4-ին էլ ծնվեց ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և դերասանուհի Էվելինա Շահիրյանի առաջնեկը։ Զույգը որդուն տվել է Դանիել անունը։
Երիտասարդ դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի քանի հոլովակով։ Նա նշել էր, որ սա իր համար կարևոր օր է, քանի որ Դանիելը ծնվել է հայրիկի ծննդյանը օրը։ Զույգը դեռ չի շտապում ցույց տալ փոքրիկին։