Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանների ինստագրամյան ակտիվությունը նկատելի է բոլորի կողմից:
Զույգը շատ հաճախ հրապարակումներ է անում միմյանց մասնակցությամբ, կիսվում համատեղ ջերմ ու սիրառատ կադրերով և ամեն անգամ սեր խոստովանում մեկը մյուսին:
Հերթական հրապարակումն արված է եկեղեցու բակում: Զույգը միմյանց ձեռք է բռնել, լուսանկարում Աստվածաշունչն է նրանց ձեռքում:
«Աստված է սերը»,- կից գրել է դերասան Սարգիս Գրիգորյանը: