Ձեր գովազդն այստեղ

Մենք չենք ճանաչել Լիլիթ Կարապետյանին, տատիկս անգամ չգիտեր՝ նա դերասանուհի՞ է, թե՞ նկարչուհի. Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը՝ Սպարապետի անձնականի մասին

  • Feb 20, 2025

«Տետ ա տետ» հաղորդման հերթական հյուրը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանն է:

Նա հաղորդման ընթացքում խոսել է Վազգեն Սարգսյանի և Լիլիթ Կարապետյանի հնարավոր կապի մասին`նշելով, որ իրենք առհասարակ Լիլիթ Կարապետյանին չեն ճանաչել:

«Միգուցե եղել են ռոմանտիկ հարաբերություններ ու դա շատ բնական է՝ չամուսնացած, գեղեցիկ տղամարդը կարող էր հարաբերություններ ունենալ գեղեցիկ, երիտասարդ, չամուսնացած աղջկա հետ: Բայց, այն, որ տատիկս ու ընտանքիը դեմ է եղել, մենք չենք էլ ճանաչել Լիլիթ Կարապետյանին, որ դեմ լինեինք….  Եթե անգամ ես փոքր եմ եղել, տատիկս էլ չի ճանաչել նրան: Տատիկս անգամ չգիտեր Լիլիթ Կարապետյանը դերասանուհի է, նկարչուհի է, երգչուհի է, ուղղակի չի ճանաչել նրան»:

Մեկնաբանություն

Որոնում