Ձեր գովազդն այստեղ

Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը երգում Ծովինար Մարտիրոսյանի ծննդյան խնջույքին. զվարճալի ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Jan 19, 2024

StarNews-ը երեկ հայտնել էր, որ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանուհու էջը ողողված էր շնորհավորանքներով և ջերմ խոսքերով:

Երեկոյան ընտանիքը խնջույք է կազմակերպել, որին ներկա են գտնվել մի շարք դերասաններ:

Նրանց շարքում է եղել նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով երեկոյի ընթացքում նաև երգել է: Անահիտը իր երգը համեմել է հատուկ խոսքերով, որոնք տրամադրություն են տվել ներկաներին:

Հավելենք, որ երեկոյի ողջ ընթացքը կազմակերպել է դերասանուհու ամուսինը`Նարեկը:

Նշենք, որ ավելի վաղ կնոջ մասին խոսելիս Նարեկն հետևյալն է ասել.

«Ես զգեստով չեմ նայում, զգեստը ավելի է գեղեցկացնում, ինքը շատ ճաշակով է հագնվում, ես չեմ թողնի ինքը վատ հագնվի։ Ես իրեն զգեստով չեմ գնահատել։ Ես իր աչքերն եմ սիրել, իր հայացքը, խոսքը։ Գիտեմ, թե որ պահին ինքը կարող է նեղվի ու ես չեմ անցնի այդ սահմանը, չեմ ուզում փոխել իրեն։ Ինքն էլ է ոճային, ինքն էլ է սիրում գեղեցիկ հագնվել, ուղղակի ինքը կարող է թքած ունենալ։ Ինձ համար կարևոր է, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, հասարակական էակներ ենք։ Ես թույլ չեմ տալիս մարդիկ կարծիք ազատ արտահայտեն։ Իմունիտետ եմ ձեռք բերել, բայց դա ինձ համար տգեղ է։ Ես ընդհանրապես չեմ սիրում համացանցում ինչ-որ կարծիք գրել։ Ես շատ հայեցի եմ ու մեկ-մեկ, որ տեսնում եմ հայ կանայք ինչեր են գրում, ես սարսափում եմ։ Ինձ համար հայ կնոջ մոտ էլ ամեն բառ չի կարելի ասել, իսկ համացանցում ով ինչ ուզում անում է, ով ինչ ուզում օգտագործում է»։

Մեկնաբանություն

Որոնում