Ձեր գովազդն այստեղ

Իմ շունչը տարար քեզ հետ… Ամուսնալուծության լուրից հետո Անդրեի հուզիչ հրապարակումը

  • Mar 07, 2025

StarNews-ը նախորդ  տարեվերջին առաջինն էր իր ընթերցողին հայտնել,  որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը կարծես թե բաժանվել են։

Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը քննարկում է այս թեման, իսկ Անդրեն ու Անին այս մասին դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել, փոխարենը երգչուհին էլ ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Րոպեներ առաջ Անդրեն հանդես եկավ նոր հրապարակումով. տեսանյութին կցված է Անդրեի նոր երգը: «Ախ, ով եմ ես առանց քեզ, իմ շունչը տարար քեզ հետ»… Ահա այսպիսինն են երգի բառերը: Մեկնաբանություններում մարդիկ շտապել են երգչին մաղթել հասնել իր մուրազին ու որ շուտով նա կարողանա ժպտալ և ուրախ հրապարակումներ անել:

Նշենք, որ վերջերս`սիրո տոնին, Անդրեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ`դրան կցելով իր հայտնի երգերից մեկը,որը տարիների վաղեմություն ունի:

«Ով է քեզ գերել, ով է քեզ շեղել, դե ասա, ով է քեզ ինձ պես սիրել»,- ասվում էր երգում:

Թերևս այս հրապարակումը ևս կապ ուներ զույգի բաժանման հետ:

Մեկնաբանություն

Որոնում