Երգչուհի Կարինա Առուստամյանը ժամեր առաջ մայրացել է: Լույս աշխարհ է եկել Կարինայի որդին, ում ծնողները տվել են Դանիել անունը:
«Բարի գալուստ այս աշխարհ, մեր սեր Դանի»,- գրել է նորաթուխ մայրիկն իր ինստագրամյան էջում:
Հավելենք, որ փոքրիկին Կարինան լույս աշխարհ է բերել արտերկրում:
StarNews-ը շնորհավորում է և ներկայացնում փոքրիկ Դանիելի մասնակցությամբ ընտանեկան առաջին ջերմ լուսանկարը: