Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է, դե իսկ երեկ մի քանի հրապարակում է արել: Նախ լուսանկար էր տեղադրել, որտեղ իր ծնողներն են`Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը:
«Մամա,պապա»,- հրապարակմանը կից գրել էր երգչուհին:
Հետո արդեն երգչուհին մի զվարճալի հոլովակ էր հրապարակել՝ ֆիլմից հատված, որտեղ տղամարդը կնոջն առաջարկում է կոկտեյլ հյուրասիրել, իսկ մերժում ստանալուց հետո նա ասում է, որ կարող է կղզի գնել սիրելիի համար։
«Իմ ու Լևոնի ծանոթությունը՝ որոշ մարդկանց պատկերացմամբ»,- գրել էր Սիրուշոն։
հավելենք, որ տևական ժամանակ քննարկվում էր Սիրուշոյի կղզի ունենալու մասին լուրը, որը սակայն, երգչուհին հերքել էր իր վերջին հարցազրույցի ժամանակ։