Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից:
Նա այս շրջանում չի նկարահանվում որևէ նախագծում, փոխարենը հետևորդների հետ ակտիվ շփումը պահպանում է ինստագրամյան հարթակում:
Այսօր Ռոզայի հայրիկի մահվան 3-րդ տարելիցն է: Այս առիթով դերասանուհին հուզիչ հրապարակում է արել ու նաև կիսվել տողերով, որոնք գրել է հայրիկի մահից 3 ամիս անց:
Ավելի վաղ հայտնել ենք, որ դերասանուհին կորցրել է հայրիկին չարաբաստիկ քովիդի շրջանում:
«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»,- նշել էր Ռոզան`Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդմանը: