2023 թվականին հեռարձակվեց «Ես կամ» հաղորդման հերթական թողարկումը՝ երգչուհի Տաթև Ասատրյանի և 10-ամյա Նժդեհի մասնակցությամբ, որն անտարբեր չթողեց ոչ ոքի։
Հաղորդումը իսկապես հուզիչ էր ստացվել, իսկ Տաթևի և Նժդեհի անկեղծ խոստովանությունները էլ ավելի մեծացրին համակրանքը՝ նրանց երկուսի նկատմամբ։ Հանրությունը տևական ժամանակ շարունակում էր քննարկել հաղորդումը, ինչպես նաև ջերմ մեկնաբանություններ էր թողնում Տաթևի և Նժդեհի հասցեին։
Նժդեհի տատիկի մահվանից հետո հանրության հետաքրքրությունը երեխայի հանդեպ մեծացավ և շատերն էին անհանգստացած նրա ճակատագրով։ Հենց նույն օրը Տաթև Ասատրյանը Նժդեհի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ վերջինս իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։
Այս կարճ ժամանակում Տաթևն ու Նժդեհն անչափ մտերիմ հարաբերություններ ձեռք բերեցին: Երգչուհին պարբերաբար համատեղ հրապարակումներ է անում, ցույց տալիս, որ Նժդեհի հետ այցելել է Եռաբլուր, նրա հետ զբոսնում է կամ նրան ուղեկցել է մանկական խաղահրապարակ: Դե իսկ վերջերս էլ նրանք հանդես եկան համատեղ տեսահոլովակով, որտեղ Նժդեհը դհոլահարն էր:
Օրեր առաջ առաջ «Добрый армянский вечер» հաղորդմանը Տաթևն անկեղծացել է, խոսել Նժդեհի մասին, համեմատականներ անցկացրել իր մանկության հետ ու հավելել, որ Նժդեհի հետ վարվում է այնպես, ինչպես կցանկանար իր հետ վարվեին: Երգչուհին նշել է, որ տղան ցանկանում է երաժիշտ դառնալ, ու հերթական անգամ իր խոսքում խոստացել է, որ մշտապես լինելու է Նժդեհի կողքին: Տաթևը հուզվել ու հուզել է հանդիսատեսին: