Երգչուհի Լիդուշիկը դեռ մանկուց բավականին սիրված է հանրության կողմից: Նա տարիներ շարունակ հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին:
Այսօր արդեն բավական մեծ երգչուհին կատարում է այնպիսի երգեր, որոնք կրկին հիթեր են դառնում երիտասարդների շրջանում:Ի դեպ`մի քանի տարի է, ինչ նա բնակվում է ԱՄՆ-ում:
Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է կադրեր ծննդատնից ու հայտնել մտերիմներից մեկի մայրանալու առթիվ:
«Բարի գալուստ, փոքրիկ աղջնակ»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին ու ներկայացրել նորածին երեխայի անունն ու մի քանի մանրամասներ: