Ձեր գովազդն այստեղ

Վլադիմիր Մանուկյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կներկայացնի իր ոսկյա զարդը`Գեղարդի սուրբ մասունքը

  • Apr 16, 2025

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որտեղ 20.000 ոսկու դիզայներ մասնակիցներից միայն 5 հայերի հնարավորություն է տրվել մայիսի 8-ից 11-ը մասնակցելու կայանալիք շոուին, նրանցից մեկը` Նյու Յորքից, մյուսը` Բանկոգից, երեքն էլ Հայաստանից են:

«GemGeneve» ոսկերչական շոուին Հայաստանի 3 ներկայացուցիչներից մեկը Վլադիմիր Մանուկյանն է, ով կներկայացնի իր աշխատանքը`Սուրբ Գեղարդի մասունքով թևնոցը:

Ոգեշնչված Հայաստանի սրբազան մասունքով՝ Սուրբ Գեղարդով, Վլադիմիր Մանուկյանը հարգանքի տուրք է մատուցում ազգի հոգևոր և պատմական արմատներին այս ոսկյա զարդով: Զարդն ունի տուփ` իր հատուկ նշանակությամբ և դիզայնով:

Մեկնաբանություն

Որոնում