24-ի «Ռանդեվու» հաղորդման հերթական հյուրն էր Ավետ Բարսեղյանը։
StarNews-ը հետևեց եթերին։
Ավետին հանրության մի ստվար զանգված որակում է գոռոզություն, մեծամտություն, անմակարդակություն.
«Մեր հանրությունը հիմա թևակոխել է «ծուռ հաելիների» դաշտ,որտեղ հերոսը դավաճան է,մածունը սև է։ Այդ ամեն ինչի մեջ,ով հանդարտ է և աստղայինը տարած չի, կարող է թվալ,որ մեծամիտ է և այլն։Ես,որ կողքից եմ նայում, իմ չափ քթի ծակով, հանդարտ, չափված որևէ մեկին դժվար եմ պատկերացնում՝այս կալիբրի»:
Գաղտնիք չէ, որ Ավետը երբեմն իր գնահատականներում շատ սուր է։ Բավականին վերջերս էլ առիթ ունեցանք դրանում կրկին անգամ համոզվելու ՝Մանեի ծրագրում.
«Մեր «համով» Սոնայի հետ կապված հա։ Անդրադառնալ հիմարությանը, էտ նորից հիմարությանը լեգիտիմացնելն ա։ Դրա համար էլի խնդրանք` անցնենք առաջ։ Ես չունեմ էդ վախը արտահայտվեմ նենց, ոնց ժամանցային հաղորդման համովություննա, ես էդ վախը չունեմ, երբ ինձ երկու ընկեր են առաջարկ անում, մեկին շատ արագ ընտրեմ ՝առանց մտածելու էն մեկը կնեղանա՞, թե չէ։ Յուրաքանչյուր վատ անդուր հայհոյանք իմ վառելիքնա, իմ ժպիտնա։ Ինչ ծրագիր գնացի, մի գմփոց դուրս եկավ։ Բոլոր նրանք ու հատկապես Սոնայի ընտանիքը,որ ինչ ասես գրում էր ինձ, երեխուս և մնացածին, ասեմ, որ ես շատ հանդարտ ու լավ եմ վերաբերվում Սոնա Շահգելդյան երգչուհուն, անհատին և անձին։ Ինչ ասել եմ`մնացածը բոլորը տենց մտածում են, բարձրաձայնում ա միայն Ավետ Բարսեղյանը, որովհետև վախ չունեմ»։
Բլից հարցերից մեկին Ավետը պատասխանեց հեգնանքով։ Հարցը հետևյալն էր՝ «Կա՞ մարդ, ում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց չես հասցրել».
«Սոն ջան, չմեռնես հանկարծ չհասցնեմ ես քեզնից նաև եթերային ներողություն խնդրեմ։ Շահգելնյանս, եթե վիրավորվել ես մի պահ…իսկ դու աղջիկ ես, որևէ աղջկան չարժի ներողություն խնդրել ՝ազիզ ջան, կներես…»