Ձեր գովազդն այստեղ

Տարոն Իսպիրյանի և Թամարա Պետրոսյանի նոր լուսանկարը. Պոնչը գնալով անճանաչելի է դառնում

  • Mar 04, 2025

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։ 

Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։

Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։ 

Դերասանի մասնակցությամբ վերջին լուսանկարը, թերևս, կրկին ապացույցն է այն բանի, որ նա չափազանց նիհարել ու անճանաչելի է դարձել:

Ինչ խոսք`այս տեսքով նա էլ ավելի երիտասարդ տեսք ունի:

Մեկնաբանություն

Որոնում