Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Սիրանույշ Լազյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Խոսելով աշխատանքային գործունեության մասին՝դերասանուհին անկեղծացավ,որ կյանքում ունեցել է ստեղծագործական դժվար ու էմոցիոնալ շրջան,որն այժմ հաղթահարել է և ունեցել է մեծ փոփոխություններ.
«Մտածում էի, որ այլևս չեմ նկարահանվի։ Գուցե, որովհետև ինչ-որ բան այլ էր ընթանում այդ ժամանակ, բայց գաղտնիքը նրանումն է, որ պետք է համակերպվել տարիքի հետ՝ ինչն արտաքինի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես համակերպվեցի, որ հետայսու պետք է միայն մայրիկների դերեր խաղամ հեռուստատեսությունում։ Այլևս չունեմ կոմպլեքս մամա խաղալու»։
Խոսեց նաև նոր սերնդի բացերի մասին.
«Շատ հարաբերական է։ Ես այժմ նաև դասավանդում եմ և առընչվում երեխաների որոշումների և էմոցիաների հետ։ Մի կողմում երեխաներ, ովքեր գիտեն հստակ ուր են գնում, մյուսում՝ դեռ իրենք իրենց փնտրում են։ Բացերը շատ են, որոնք երևի ժամանակի արագությունից և հեռախոսներում ինֆորմացիա ստանալն ու անընդհատ ժամանակակից ՝թրենդային երևալը»։
Գաղտնիք չէ ,որ Սիրանույշ Լազյանը թատերական ինստիտուտը չի ավարտել.
«Իմ անձնական կոմպլեքսն է՝ միշտ խուսափում էի, երբ պետք է այդ ուղիղ հարցը տային։Չլինելով պադպիսչիկների հոծ բազմությանը զոհ` հետևորդների քանակն ինձ չի խանգարել, որ ես գործ ունենամ»։
Խոսեց նաև երեխաների մասին.
«Իմ ճանապարհը բարդ է անցել։ Ես ռեալ եմ նայում իրենց ունակություններին, որքան էլ իմ զավակներն են։ Այո, Էլենը ունի տաղանդ և այդ մասին ես չեմ, որ ասում եմ։ Լինելով Սամվելի և Սիրանույշի աղջիկը` ինքը պետք է անցնի դաժան ճանապարհով և՛ ինստիտուտում,և՛ հետագայում հեռուստաընկերություններում։ Ես շատ եմ թերագնահատում իր դերասանական ունակությունները»։
Շուտով լրանում է Սիրանույշի և Սամվելի ամուսնության 20-ամյակը։ Ինչպես են կարողանում պահել սերն ու հարգանքը միասին աշխատելով.
«Մենք անկեղծ ենք,իրար չենք ստում։ Հարգում ենք մեկս մյուսիս որոշումները և խորհուրդները հաշվի ենք առնում։ Վեճերը մեր տանը կան , և դրա հիմքում միշտ ես եմ կանգնած։ Մենք շատ իրատես ենք և շատ անկեղծ ենք։Մեր սերը պահպանվում է նաև մեր ընկերության հաշվին։ Մենք դեռ սիրում ենք իրար։ Անցել ենք, անցնում ենք և դեռ պիտի անցնենք մեծ փորձությունների միջով»։