Ձեր գովազդն այստեղ

Հոսպիտալում մաhացած զինվորը Սիսիանից էր, հորը վերջերս էր կորցրել

  • Feb 22, 2025

Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները News.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:

«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել։ Արտակը Իջևանում էր ծառայում՝ ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը:

Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան…»,- ասել է Սիսիանի բնակիչներից մեկը:

Մեկնաբանություն

Որոնում