Ձեր գովազդն այստեղ

Ինչպես 18 տարեկանում Ագնեսա Շահնազարյանը կորցրեց հորը, և ինչպես էր դերասանուհին զգացել նրա մահը

  • Jan 14, 2025

«Խոստովանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

Մարդկանց թվում է,թե դերասանը կարող է կյանքում ևս խաղալ,ինչու չէ նաև ստել։

«Ես չեմ կարողանում խաբել՝ ինչքան էլ մասնագիտական կրթություն ունեմ, ստաժ։ Հենց սկսում եմ կյանքում խաբել` կարմրում եմ, ինձ վատ եմ զգում, մատնում եմ միանգամից, որ խաբում եմ»։

18 տարեկան գիտակից և հասուն աղջիկ էր դերասանուհին, երբ մահացավ հայրը։

«Չեմ ուզում հիշել այդ օրերը, որովհետև շատ ծանր էր։ Նա  դրսում է մահացել։ Իր մահվա օրը ես զգացել եմ։ Գիտեի, որ ինչ-որ բան կատարվում է չգիտեի իհարկե, որ մահ է, բայց ինչ-որ անբացատրելի բան էր կատարվում լաց էի լինում և ասում էի,որ պապաիս հետ ինչ-որ բան այն չի։ Դրանից մի քանի ամիս անց իմացա,որ հայրս չկա։ Չէին ուզում ասել խնայել էին ինձ, բայց դե մի օր պետք է ասեին։ Շատ դեպրեսիվ օրեր ունեցա, չեմ ուզում հիշել՝ եկեք չհիշենք…»։

Մեկնաբանություն

Որոնում