Գևորգ Գրիգորյանը չի՞ վստահում Ռոմելա Սարգսյանին. զույգը բացառիկ հրապարակում է արել. մանրամասներ

  • Nov 12, 2024

Գևորգ Գրիգորյանի և Ռոմելա Սարգսյանի հարաբերությունները նոր թափ են հավաքում, դրան զուգահեռ՝ ավելանում են նաև նրանց համատեղ հրապարակումները։ Զույգը այլևս չի էլ փորձում թաքցնել իր սիրավեպը։

Օրերս էլ նրանք նոր հոլովակով են ներկայացել սոցիալական հարթակների իրենց հետևորդներին, ինչպես նշել էր Ռոմելան՝ տեսանյութը «վստահության մասին է»։ Զվարճալի բնույթ կրող հոլովակից տպավորություն էր ստեղծվում, որ Գևորգը այնքան էլ չի վստահում Ռոմելային։

Հավելենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով անձնական կյանքի մասին, Գևորգն ասել էր.

«Եթե խոսքն օրինական ամուսնության մասին է,ապա իմ կյանքում ամուսնություն եղել է մեկ անգամ։ Իհարկե, իմ կյանքում կանայք եղել են, ինչպես մնացած տղամարդկանց մոտ։

Մարդկանց թվում է, թե իմ կյանքում շատ կանայք են եղել ,բայց ես ուղղակի խոսել եմ դրա մասին, ընդամենը դա է տարբերությունը։

Բաժանությունների պատճառները տարբեր են թվում, բայց պարզապես մարդիկ պատրաստ չեն իրար զիջելու և էմոցիաներին չտրվելու»,- նշել էր դերասանը։

Մեկնաբանություն

Որոնում