Ձեր գովազդն այստեղ

Բլոգեր Էվիկի և սիրելիի ռոմանտիկ հրապարակումը. նրանք միմյանց անակնկալներ են մատուցել

  • Dec 14, 2024

Բլոգեր Էվելինա Խանոյանը՝ Էվիկը, գրեթե 2 ամիս առաջ հայտնեց այն մասին, որ սիրելի ունի: Էվիկի սիրելի տղամարդը հայ չէ, սակայն ինչպես ինքն է նշել`ամենևին խոչընդոտ չէ միմյանց լավ հասկանալու համար:

Էվիկն օրերս իր ինստագրամյան էջում հրապարակել է սիրելիի հետ համատեղ տեսանյութ, որտեղ մեկը մյուսին ամանորյա անակնկալ է մատուցում:

«Ես գոհ եմ իմ նվերից»,- գրել է բլոգերը:

Նշենք, որ վերջերս Էվիկը պատմել էր նաև իրենց ծանոթության մասին:

«Մենք հանդիպել ենք Հայաստանում` ընդհանուր ընկերների միջոցով։ Մեզ ծանոթացնող մարդը եղել է Եվան։ Ես պետք է գնայի Լոնդոն, իսկ Յանը Լոնդոնից ա ու ինձ պետք ա խորհուրդներ տար՝ ուր գնայի, ինչ անեի: Հենց մեր տան տակ էին ընկերներով, ու Եվան ասեց իջի կծանոթացնեմ:Նախապես ասեմ, որ ոչ մեկ չէր մտածում, որ այսպես կստացվի ամեն ինչ:Անկեղծ չէի մտածում, որ հնարավոր ա տենց բան, բայց երևի առաջին պահից որ խոսել ենք, ինչ որ շատ տարօրինակ մտերմություն կար, ոնց որ ճանաչեի իրան վաղուց: 2 շաբաթ անց ես գնացի Լոնդոն, ես տոմսերը և թռիփը ունեի շատ վաղուց, և ուղղակի իդեալական համընկավ, որ էլի հանդիպենք»:

Մեկնաբանություն

Որոնում