«Ռանդևու» հաղորդմանը հյուր էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը:
StarNews -ը հետևեց զրույցին:
2008 թվականին Արմեն Ամիրյանը դեռ Հանրային ռադիոի տնօրենն էր ՝պետական աշխատող, ով ձեռք բերեց գերթանկարժեք առանձնատուն Միացյալ Նահանգներում:
Որտեղից՞ պետական պաշտոնյայի 1մլն 700 հազար դոլար առանձնատան համար։
«Կարծում եմ մի քիչ քիչ են հաշվել, որովհետև միայն դա չէրլ և ես շատ անշարժ գույքեր ունեմ Միացյալ Նահանգներում։
Ես դեռևս 1994 թվականից որոշակի ներդրումներ եմ արել Ամերիկայում։ Խելացի ներդրումներ անելու դեպքում ,օգտվելով նաև Ամերիկյան ներդրումային բանկային գործող լավ համակարգից, կարող ես հասնել լավ հաջողությունների։ Այո,ունեցել և շարունակում եմ ունենալ առանձնատներ և շենքեր, որոնք ինձ բերում են եկամուտ։ Այն մարդիկ ,ովքեր իրենց տանը բազմոցին հանգիստ պառկած են, իրենց թվում է ,թե մեկը ինչ -որ տեղից հանգիստ այդ գումարը թալանեց, տարավ։ Բոլորն էլ ունեն հարստանալու հնարավորություն, ընդամենը բացմոցին պառկելու, ուրիշների ունեցվածքը քննարկելու փոխարեն պետք է անել նույնը ՝ խորհրդակցելով»։