SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։
Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։