Իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան, ժամանցը, ինչպես նաև աշխատանքները երգարվեստում:
Այս անգամ երգչուհին զայրացած է: Բանն այն է, որ ադրբեջանցիների բողոքարկման պատճառով իր յութուբյան ալիքից ջնջվել է իր տեսահոլովակներից մեկը:
«Ջնջվելա ոչխարատեսակների կողմից»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին ու հավելել`«Սկսվեց»: