ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Գայանե Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բոլոր նրանց, ով թույլ է տալիս համեմատել Բագրատ սրբազանին նիկոլի հետ՝ նվիրվում է..
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։
2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության եւ կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական եւ աստվածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով:
2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները։
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում[3]։ Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։
1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում:
1988 – 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտում է ճեմարանը, պաշտպանում «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառությամբ ավարտաճառ:
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
և 2018 ին ինքն իրեն Հայաստանի Պետ Համալսարանի դիպլոմ հանձնած
նիկոլ փաշինյան ( փաշաև)
Կա՞ նմանություն»: