Այսօր Հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ամբողջ համացանցը ողողված է փոքրիկների ջերմ ու լուսավոր տեսանյութերով ու նկարներով։ Հայ հայտնիները նույնպես հրապարակել էին իրենց երեխաների լուսանկարները՝ կից բարեմաղթանքներ գրելով.
Երգիչ Արամ MP3-ը իր դստեր՝ Շողերի հետ համատեղ էր լուսանկարներ հրապարակել։
Հռիփսիմե Հակոբյանն էլ որդիների համատեղ լուսանկարն էր տարածել՝ գրելով.
«Աստված պահապան աշխարհի բոլոր մանուկներին, շնորհավոր հունիսի 1»։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ օրվա առթիվ հանդես էր եկել ընտանեկան հրապարակումներով։
«Շնորհավոր ձագուկներ ջան ձեր տոնը։ Հենց այս պահին միայն մի ցանկություն կա, որ ապրեք խաղաղ երկրում։ Երանի մի օր մեր մոլորակը դառնա ավելի բարի, ապահով ու մեծանան անհոգ մանկությամբ։ Ուզում եմ ձեր դեմքին միմիայն ժպիտ տեսնեմ»,- երեխաների լուսանկարին կից գրել էր Լուսինե Թովմասյանը։
Երգիչ Արաբո Իսպիրյանն էլ հրապարակելով կնոջ և դուստրերի հետ համատեղ լուսանկար նշել էր.
«Շնորհավոր երեխաների միջազգային օրը։ Պետք է փայփայենք այն վառ ժպիտները, մեծ երազանքներն ու հնարավորությունները, որոնք երեխաներն իրընց ծնունդով բերում են մեր կյանք։ Միշտ պետք է ձգտել ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն սիրված, գնահատված, ապահով և հզոր կզգա»։
Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ լուսանկարներին կից գրել է.
«Վստահ չեմ ով է ում ավելի շատ պաշտպանում, բայց, եթե իրենց պաշտպանելու միտքը կօգնի դառնալ ավելի լավը, ապա ի գործ»:
Լիլուի որդին այսօր նաև նշում էր ծննդյան տարեդարձը, ու երգչուհին գրել էր.
«Շնորհավոր ծնունդդ, Ռոբ, շնորհավոր հունիսի 1։ Թող բոլոր բալիկներին Աստված պահապան լինի»։
Հռիփսիմե Ելինյանն էլ հրապարակելով իր և Գրիգոր Դանիելյանի որդիների լուսանկարները, նշել էր.
«Շնորհավոր, սեր»։