Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Երգիչը կդառնար 47 տարեկան: Այս առիթով Արայի մենեջերը` Լիլիթ Գալստյանը համատեղ հուզիչ հրապարակում է արել.
«Շնորհավոր երկնային ծնունդդ, Արոս: Մի օր մի տեղ կհանդիպենք… Պակասում ես»,- գրել է Լիլիթը:
Նշենք, որ նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:
Շատերը գիտեն, թե Արայի մենեջերը որքան կապված էր նաև Արայի ընտանիքի, մասնավորապես մայրիկի հետ:
Լիլիթի համար նախ Արայի մայրիկի, այնուհետև 40 օր անց երգչի մահը բավական ցավոտ էր: