Օրեր առաջ հայտնել էինք, որ սիրված երգիչ, գուսան Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրն է:
Երգչի որդին`Արտաշը, և դուստրը`Զվարթը, այցելել էին ծնողների գերեզմանին, համբուրել ու ծաղիկներ խոնարհել:
Արդեն երեկ ԱՄՆ-ից ժամանել է Տիգրան Ասատրյանի որդին`Արմանը, ով տատիկի և պապիկի գերեզմանին ծաղիկներ է տարել: Նշենք, որ այս ամենը Ասատրյանները ներկայացրել են իրենց ինստագրամյան էջերում:
Նշենք նաև, որ այս առիթով երեխաները մայրիկի լուսանկարն էին տարածել և հուզիչ գրառում կատարել: Մասնավորապես Ասատրյանի դուստրը հետևյալն էր գրել.
«Շնորհավոր երկնային ծնունդդ, ՄԱՄ»:
Լուսանկարին կցված էր նաև «Մայրս» երգը:
Հիշեցնենք, որ սիրված երգիչ Արամ Ասատրյանն ունի 3 որդի և 1 դուստր: Որդիներից Արտաշը Հայաստանում է, իսկ Տիգրանը իր ընտանիքի հետ գտնվում է Ամերիկայում և այնտեղ ծավալում իր գործունեությունը:Նրանց քույրը` Զվարթը,ևս Հայաստանում է:
Արամի մյուս որդին`Սեդրակը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ:Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Նրա մահից հետո լուրեր էին շրջանառվում, որ Սեդրակին թունավորել են, սպանել են, սակայն ինչպես Տիգրանն է նշել`նա ճանապարհին գիշերը մեքենա վարելիս ղեկի վրա քնել է ու վթարի հետևանքով մահացել: