Որտեղ են գտել երիտասարդ կոմպոզիտորի դին.Մանրամասներ

  • Jun 03, 2024

ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Քանի որ լրատվամիջոցներից շատ են հետաքրքրվում, տեղեկացնեմ հետևյալը․

2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․  Մնացականյանի  շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։

Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։

2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտրաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։

Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Մեկնաբանություն

Որոնում