Տաթևիկ Ադումյանը ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։
Տարիներ շարունակ նա մեկը մյուսի հետևից հանդես է եկել նոր կերպարներով։ Դերասանուհուն քննարկում էին, երբեմն նաև քննադատում ու կարծես այդ ամենը նա չէր էլ նկատում։
StarNews-ը բազմից անդրադարձել է Տաթևիկի գործունեությանը, խոսել նաև այն մասին որ այս շրջանում նա իրեն նվիրել է ընտանիքին։ Տաթևիկը նախագծերում նկարահանվելու ոչ մի առաջարկ չի ընդունում փոխարենը նրա ինստագրամյան էջում տեսնում ենք, թե որքան է ամուսնու հետ ճամփորդում։
Այս անգամ նա խորհրդավոր սթորի է արել, որտեղ պատմում է ինչ որ իրադարձության մասին, սակայն փակագծերն առայժմ չի բացում:Դերասանուհին, սակայն, խոստանում է պատմել մոտ ժամանակներում:
Նշենք, որ շատերն այս հրապարակումը կապում էին հղիության հետ: