Ասես ջրի 2 կաթիլ… Տեսեք` որքան նման է Նարե Գևորգյանն իր մայրիկին

  • Jul 01, 2024

Երգչուհի Նարե Գևորգյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին ցույց է տալիս իր գործունեությունը, առօրյան, ինչպես նաև պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։

Այս անգամ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մայրիկի հետ է: Նրանք անչափ նման են, ասես ջրի 2 կաթիլ:

Նշենք, որ վերջերս StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մատին նկատելի է եղել նշանադրության մատանի: Հետևորդներից շատերի մոտ սա տպավորություն էր ստեղծել, որ երգչուհին նշանադրվել է:

Մենք փորձեցինք հերքում կամ հաստատում ստանալ հենց երգչուհուց, սակայն նա գերադասեց արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ նման բան չկա:

Մեկնաբանություն

Որոնում