«Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել ու անկեղծացել է երգչուհի Էմմին: StarNews-ը հետևել է զրույցին:
Եուգչուհին խոսել է այն մասին, որ ամեն տարի ինքն ու ամուսինը իրենց պարտքն են համարում երեխաներին Երևան բերել, որպեսզի նրանք էլ վայելեն Հայաստանն ու իրենց ծնողների ծննդավայրը:
Էմմին խոստովանել է, որ եթե տարիներ առաջ իրեն հարցնեին` որտեղ է զգում իրեն տանը, պատասխանն այլ կլիներ, իսկ հիմա վստահ է`ԱՄՆ-ում ինքն իրեն զգում է տանը, հատկապես ամուսնությունից և որդիների լույս աշխարհ գալուց հետո:
Էմմին նշում է, որ Հայաստան գալու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ հարազատ մարդկանց մեջ իր երեխաները լսում են պատմություններ, որոնք կապված են իր ծնողների հետ: Այդպիսով որդիները իմանում են տատիկի ու պապիկի մասին նոր բաներ:
Երգչուհին նշում է, որ օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ իր հոգու խորքում հույս ու ցանկություն ունի, որ մի օր կվերադառնա ու կապրի Հայաստանում:
Երգչուհին խոսեց մանկության մասին`փաստելով, որ երանելի է եղել այն, չնայած, որ մայրը խիստ է եղել, իսկ իր յուրաքանչյուր ցանկություն ի կատար է դարձել հայրիկի շնորհիվ:
Հաղորդման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ Էմմին բազմիցս խոստովանել է, որ ինքը չի նախանձում մարդկանց: Անդրադարձ եղավ նաև այն մարդկանց, ովքեր նախանձել ու նախանձում են Էմմիին.
«Գիտե՞ս նախանձողների անունները: Նման մարդկանց ես չեմ վերաբերվում, եթե ես մի բան անում եմ, ինձ ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել: Իրականում չգիտեմ` ինչու են մարդիկ նախանձում, եթե դու մի բան չունես ու ունի ուրիշը, փորձիր`միգուցե քեզ մոտ էլ ստացվի»: