Երգչուհի Գաբի Գալոյանը, ում անձնականի մասին այս տարիների ընթացքում շատ քիչ է խոսվել, 2024-ի դեկտեմբեր ամսին նշանադրվեց: StarNews -ը ներկայացրել էր երգչուհու շքեղ նշանադրության մատանին:
Արդեն այսօր`սիրո տոնին, երգչուհին հրապարակել է իր և սիրելիի համատեղ լուսանկարն ու ցույց տվել սիրելիին հանրությանն ու երկրպագուներին:
Նշենք, որ կար ժամանակ, երբ Գաբին խոստովանել էր, որ չի կարողանում երգել:
Նա բեմում արված նկարներ էր հրապարակել և գրել.
«Ես վեց տարեկանից բեմի վրա եմ ու երբեք էսպիսի էտապ չի եղել, որ չկարողանամ երգել. պատերազմը ջախջախեց մեզ բառիս բուն իմաստով…
Հուսամ ինձ կօգնեք, ստիմուլ և ուժ կտաք նորից բեմ վերադառնալու, նաև կհուշեք, թե որ ժանրում եք ինձ ուզում տեսնել՝ ժողովրդակա՞ն, թե՞ կրկին փոփ»: