Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում մահացավ հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։
Գրիգորին սիրված էր իր ընկերների շրջանում: Նրա անժամանակ մահը շոկային էր շատերի համար:
Մահից ընդամենը օրերնառաջ նա հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ ճաշել էր ու ջերմ ժամանակ անցկացրել:
Երեկ ԱՄՆ-ում իրականացվել է սիրված պարուսույցի հոգեհանգստի կարգը:
Երգչուհի Արմինկան, ով ներկա է գտնվել, հրապարակել է ընկերոջ հետ համատեղ լուսանկար`գրելով հետևյալը.
«Այսօր էլ մեր սիրելի Գրիշին ճանապարհեցինք հավերժություն: Ծանր է, շատ ծանր է»: