Տեսեք`ԱՄՆ-ում որքան շքեղ է նշել Քրիստինա Եղոյանն իր դուստրերի ծնունդը

  • Dec 25, 2023

Ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը մեծ շուքով նշել է իր դուստրերի տարեդարձը: Ճիշտ է, դրանք տարբեր օրեր են, բայց մայրիկը 2-ի ծնունդը որոշել է մեկ հավաքույթի նշել:

Երգչուհու ընտանիքին եկել են շնորհավորելու հարազատներ, ընկերներ ու բարեկամներ:Քրիստինան շլացնող տեսքով է եղել և շքեղ երեկո պատրաստել դուստրերի համար:

Նշենք, որ ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:

ԱՄՆ տեղափոխված  դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:

Վերջերս էլ Քրիստինան հրապարակել էր կադրեր`հայտնելով, որ ավագ դստեր հետ հիվանդանոցում է հայտնվել: Նրանց տեղափոխել են շտապօգնության մեքենայով:

Նշենք, որ Քրիստինան վերջերս հայտնել էր, որ ավագ դստեր`Լեայի ատամհատիկը երեխայի հիվանդ լինելու պատճառով հետաձգվել է, և այդպես էլ չի ստացվել այն իրականացնել: Այդ պատճառով դերասանուհին որոշել էր իրականացնել 2 քույրերինը միասին:

Նա շքեղ տոնի էր վերածել այդ օրը: Պարզվում է` Լեյան ընտրել է լուսանկարչի, իսկ Լյուսին դիզայների մասնագիտություն:

Հավելենք, որ ավելի վաղ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր փոքրիկի հետ համատեղ տեսանյութ դստեր հետ, որին կից գրել էր.

«Այս անմարդկային դարում, երբ ատում ենք աշխարի անարդարությունն ու կեղծիքը միակ բանը, որ մեզ ուժ էտալիս ապրելու, չխելագարվելու այս ամենից ՝երեխաներն են, իրենց հետ մենք ուրիշ ենք, իրենք մեզ ապրելու ուժ են տալիս, իրենց հետ մենք ժպտում ենք, ապրում ենք թեկուզ վիրավոր հոգով, բայց ապրում ենք»:

Մեկնաբանություն

Որոնում