Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ներկայացել է յուրօրինակ տեսքով:
Սիլվան նուրբ ու բնական դիմահարդարումով ու իհարկե էլեգանտ զգեստով տարբերվել է իր իսկ նախկին լուքերից ու գրավել իր երկրպագուների ուշադրությունը:
Մեկնաբանություններում շտապել են խոսել երգչուհու տեսքից ու փաստել, որ նա էլ ավելի գեղեցկացել է:
Նշենք նաև, որ վերջերս երգչուհին նշում էր ծննդյան տարեդարձը: Նա այդ առիթով դուստրերի հետ ֆոտոշարք էր իրականացրել, դե իսկ ծննդյան տարեդարձի առթիվ խոստովանել էր, որ երջանիկ է, սիրված ու հարուստ: